Ապրիլի 3-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 ապրիլ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին «Դվին» հյուրանոցում /Պարոնյան 40/ կկայանա Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում: Օրակարգ՝ ժամը 10։00-ին ողջույնի խոսքեր, ելույթներ, հուշագրի կնքում: 11։00-ին՝ հյուրասիրություն: Ելույթներ՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դ․Խուդաթյան, նախարարի տեղակալ Ա․Վարդանյան, ՀՀ ՇՄ նախարար Հ․Մաթևոսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գ.Պապոյան, ՀՀ ԱԺ ՏՀՄՀ նախագահի տեղակալ Բ.Թունյան, ՀՀ ԲԸՏՄ ղեկավար Հ․Մարտիրոսյան, ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ ներկայացուցիչներ:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի ասուլիսը։ Թեմա. բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում։

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա «Էստամպ 2026» ամենամյա ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։

Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ կկայանա «Թելի իրադարձությունը: Տեքստիլի համաշխարհային պատումներ. Երեւան» առաջին միջազգային ցուցահանդեսի բացումը: Ցուցահադեսն ընդգրկում է միջազգային 15 արվեստագետների աշխատանքներ Բեռլինի Միջազգային մշակութային կապերի ինստիտուտի հավաքածուից, որոնք ներկայացված են Հայաստանից և Սփյուռքից 16 արվեստագետների գործերի հետ երկխոսությամբ (ինստալացիա, պերֆորմանս, վիդեոարվեստ, նկարչություն և քանդակագործություն)։ Դրեզդենում, Քուվեյթում, Ստամբուլում, Բեեր Շևայում, Լիմասոլում, Սալոնիկում, Թունիսում, Պրիշտինայում, Սկոպյեում և Նովի Սադում ներկայացվելուց հետո այս շրջիկ ցուցահանդեսը ժամանում է Երևան։ Ցուցահանդեսն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Aha Collective-ի մասնակցությամբ: Ցուցահանդեսի աջակիցն է Հայաստանի Գյոթե ինստիտուտը։ 099 305341, 094 730350։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը