«Մեր ձևով»-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին համայնքապետին՝ մասնակցելու Սամվել Կարապետյանի դատական նիստերին և ակցիաների

3 րոպեի ընթերցում

«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին՝ մասնակցելու Սամվել Կարապետյանի դատական նիստերին և այլ ակցիաներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասներ։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին՝ Ս.Կ.-ի դատական նիստերին և այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն «Ֆեյսբուք»-ի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին՝ հետագա գործողություններին ծանոթանալու համար:

Հետևելով հրահանգներին՝ Գ.Գ.-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ին, տեղեկացել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը՝ միայն «Մեր ձևով» շարժման հետ մասնակցելու է Ս.Կ.-ի դատական նիստերին ու այլ ակցիաներին, որի դիմաց իր անվամբ բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հզր ՀՀ դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հզր դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,– նշված է հաղորդագրությանմեջ։

Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում գրասենյակում և ղեկավարի բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ նոթատետրեր, որոնցում առկա են քաղաքացիների անուն, ազգանուններ, կուսակցական պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ:

Խուզարկություններով հայտնաբերվել են նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը