Ռուսաստան

Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա

Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը «Էներգոպրոմ-26» համաժողովի կուլուարներում լրագրողների հետ զրույցում։

«Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն, ժամանել էին Կուբայի ներկայացուցիչներ։ Կուբան գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Որտեղի՞ց եղավ նավթի մատակարարում։ ՌԴ-ի նավը ճեղքել է շրջափակումը։ Հիմա երկրորդն է բեռնվում, մենք կուբացիներին չենք թողնի դժվարության մեջ», - ասել է Ցիվիլևը։

Ավելի վաղ ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը 100 000 տոննա նավթի հումանիտար բեռով ժամանել էր Կուբա։

Հունվարի սկզբին Վենեսուելայում հատուկ գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո Վաշինգտոնը դադարեցրել է վենեսուելական նավթի արտահանումը Կուբա: Կղզին հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Երկիրն արդեն մի քանի անգամ լիովին հոսանքազրկվել է: Երեք ամսվա ընթացքում առաջին անգամ օրերս ԱՄՆ-ի թույլտվությամբ Կուբա է մտել ռուսական նավթով բեռնված լցանավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում