ԵԱՏՄ–ի և ԵՄ-ի համագործակցության օրակարգերը այս պահին համատեղելի են․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայում կարողանում է համատեղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ երկու միավորումներին անդամակցությունը սկզբունքորեն անհամատեղելի է, սակայն ներկայիս փուլում առկա օրակարգերը համատեղելի են։

«Այն, ինչ մենք անում ենք և այն օրակարգը, որ ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Դա փաստ է։ Եվ քանի դեռ հնարավորություն կա այդ օրակարգերը համատեղելու, մենք դա անելու ենք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ երբ գործընթացները հասնեն այն փուլին, երբ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել, որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են առաջնային և չեն կարող դրվել հարցականի տակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ անհնար է միաժամանակ լինել Եվրամիության և ԵԱՏՄ մաքսային տարածքներում։

«Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման»,- ասել էր Պուտինը։

 

Հայերեն العربية ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն