Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրադադար է խնդրել․ Թեհրանը դեռ չի արձագանքել

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրադադար է խնդրել․ Թեհրանը դեռ չի արձագանքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը համապատասխան գրառումը կատարել է Truth Social սոցիալական հարթակում։ Իրանական կողմը այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։

«Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի քիչ արմատական է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և թափանցիկ»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահը նաև կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին՝ նշելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է առավել կոշտ քայլերի։

«Մինչ այդ մենք Իրանին կուղարկենք մոռացության, կամ, ինչպես ասում են, հետ՝ Քարի դար»,- նշել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում