6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
02 ապրիլ, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին «Նաիրի» կինոթատրոնում /Մաշտոցի պողոտա 50/ կկայանա «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված մամուլի ասուլիս։ Տարիներ անց «Նաիրի» կինոթատրոնը վերադառնում է՝ որպես վերաիմաստավորված մշակութային տարածք՝ պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը և համալրվելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն կինոթատրոնի նոր ձևաչափը, տեխնիկական վերազինումն ու հանդիսատեսի համար ստեղծված որակապես նոր փորձառությունը, ինչպես նաև «Նաիրի» կինոթատրոնի զարգացման ռազմավարությունն ու առաջիկա մշակութային ծրագրերը։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյան: Մամուլի սուլիսին ներկա լրագրողների համար նախատեսված է հատուկ պատրաստված նվեր կինոթատրոնի կողմից։ +374 12213333:
Ժամը 14:00-ին «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում (Երևան, Գյուրջյան 29/1) Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ՝ Աուտիզմ ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական ՀԿ-ի հետ համատեղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում, կանցկացնի ամենամյա հասարակական նշանակություն ունեցող միջոցառում։ Միջոցառումը կկրի «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը։ Միջոցառմանը կմասնակցի նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ և թվայնացման գործընթացներով։ Հրավիրված հյուրերի թվում են՝ ՀՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ, ԱՍՀ և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, աուտիզմ ունեցող երեխաների ծնողները, ոլորտի մասնագետներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12:00-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն կազմակերպում է խաղաղ բողոքի ակցիա։ Ակցիայի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում տարածված անդրազգային ներդրումային խարդախությունների և կիբեռհանցագործությունների խնդիրը, ինչպես նաև պահանջել համակարգային և արդյունավետ լուծումներ՝ տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ֆինանսական վնասների փոխհատուցման համար։ Ակցիայի ընթացքում կազմակերպությունը պահանջելու է՝ ստեղծել նոր և գործուն մեխանիզմներ՝ ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման համար, ապահովել պետական մակարդակով ֆինանսական վնասների փոխհատուցման իրական գործընթաց, նույն օրը կազմակերպել հանդիպում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի հետ։ 077339836:
Ժամը 14:00-ին «Դվին» համալիրի «Հարթակ» սրահում (Պարոնյան փող., 40 շենք) տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը։ Թեման՝ ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացները: +374 91 38 46 40:
Մշակույթ
Ժամը 14:00-ին «Սալոն» ռեստորանում (Կիլիկիա), (Աբովյան փ.8) Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կհայտարարվի Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողի անունը: Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903թ․-ից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Ընտրությանը մասնակցում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրին։ Նոյեմբերի 4-ին Փարիզում հաղթողի հռչակումը Ֆրանսիայի տվյալ տարվա կարևորագույն գրական իրադարձությունն է: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանը դարձավ Գոնկուրի սեփական ընտրություն կատարող 39-րդ երկիրը։ Նախաձեռնությունն իրականացվում է «Նյումեգ» հրատարակչության հետ գործընկերությամբ: Ինչպես Փարիզում, այնպես էլ Երևանում դափնեկրի անունը կհայտարարվի ժյուրիի պաշտոնական ճաշ-քննարկումից հետո:
Ժամը 16:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան մրցանակաբաշխության մրցանակների հանձնում:
Հոգեւոր
Ժամը 16:00-ին Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցում՝ Ավագ հինգշաբթի, Ոտնլվայի արարողություն: Ավարտին՝ յուղի օրհնություն: Ոտնլվայի կարգի ժամանակ Ս.Խորան են բարձրանալու զինվորները, ում ոտքերը կլվանա Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը: