Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի  նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ բաց երկխոսության և համագործակցության՝ տեղեկատվական և կիբեռանվտանգության հարցերում, եթե հայկական կողմը ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան այդ մասին ասել է ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է լսել նաև Ռուսաստանի փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարի ուղղությամբ, եթե այդպիսին կա։

«Այս մասին կարելի է անվերջ խոսել։ Սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է․ եթե կա կարիք և հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք պատասխանել։ Իսկ թե ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը, պետք է հստակեցնել պահանջը՝ տեղեկատվության պաշտպանություն, կիբեռխարդախության դեմ պայքար և այլն։ Մենք պատրաստ ենք ոչ միայն փորձագիտական կարծիք տրամադրել, այլև համագործակցություն մի շարք ուղղություններով»,- նշել է նա։

Ըստ Զախարովայի՝ ՌԴ ԱԳՆ-ում գործում է միջազգային տեղեկատվության անվտանգության դեպարտամենտ, ինչպես նաև այլ կառույցներ, որոնք զբաղվում են այս ոլորտով։

Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է դիտարկել նաև Մոսկվայի աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, եթե ՌԴ-ն նման փորձ ունի։

Հայերեն English Español فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին