Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամանման մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ»,– գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴարտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ մանրամասնել էր, որ ապրիլի 1-ին կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում