Վարչապետի շուրջ միջադեպի կալանավորված մասնակիցը մինչև ՔԿՀ հասնելը գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

2 րոպեի ընթերցում

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը, որին դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում էր ընդունել, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ դեռ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը բավարարել էր Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի որոշումը։

Միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։  

Նույն գործով ձերբակալվել էին նաև Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը, որոնց նկատմամբ քննչական կոմիտեն կիրառել էր չբացակայելու արգելք փախանման միջոցը և գրավ։ 

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում ձեռքով հարվածել Նիկոլ Փաշինյանին։  

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք