Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։