Հայաստան

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» դասակարգային աղյուսակում Հայաստանը դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում

2 րոպեի ընթերցում

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» դասակարգային աղյուսակում Հայաստանը դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի և դրա ազդեցության։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Արձանագրված գրեթե 0-ական ցուցանիշով՝ 0,423 միավորով, Հայաստանն աշխարհի 163 պատությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ 

Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը և հասցված նյութական վնասի չափը։ Ցուցանիշի ձևավորման հարցում առանցքային դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նմանատիպ հանցագործությունների քննության որակը։

«Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն», - հավելում են ՆԳՆ-ին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում