Ապրիլի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 ապրիլ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի, ծանրամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանի, Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի ասուլիսը։ Թեմա. Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին ՀԲԸՄ դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) ԱՊՐԻ Արմենիան հրավիրում է Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ մամուլի ասուլիսի՝ ամփոփելու արդեն 1 ամիս ձգվող պատերազմը և թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ կամ ինչ հնարավորություններ կարող է ստեղծել մեր երկրի և տարածաշրջանի համար։ Բանախոսներ՝ ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյան, գիտաշխատող Սերգեյ Մելքոնյան:

Ժամը 18:00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում Կովկասի ինստիտուտը հրավիրում է լուսաբանելու «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկումը։ Քննարկման բանախոսներն են՝ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահներ Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Անդրեյ Հալիցկին և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ +374 10 54 06 31:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մամուլի ազգային ակումբում (Արշակունյաց 4, 10-րդ հարկ, Մամուլի շենք) «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում կկայանա հանդիպում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Թեման՝ «Հայաստանի ընթացքը դեպի Եվրամիություն. առաջընթա՞ց, կանգա՞ռ, թե՞ հետընթաց»։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը