Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ. Հեգսեթ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, և Թեհրանին հայտնի են Վաշինգտոնի պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

Հեգսեթի խոսքով՝ Իրանում «ռեժիմի փոփոխություն տեղի է ունեցել», և այս նոր ռեժիմը պետք է նախորդից «ավելի խելացի» գտնվի։

«Նախագահ Թրամփը կկնքի համաձայնագիր, նա ցանկանում է դա, և այդ գործարքի պայմանները նրանց (խմբ.՝ Իրանին) հայտնի են», - ասել է Հեգսեթը։

Հակառակ դեպքում, ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով, Իրանին ավելի ուժգին հարվածներ են սպասվում։

«Եթե Իրանը չի ցանկանում, ապա Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը կշարունակի ավելի մեծ ինտենսիվությամբ», - ասել է նա։

Հայերեն العربية Español Русский

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին