Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
2 րոպեի ընթերցում

Իրանի հարևան երկրները պետք է ընդունեն ԱՄՆ-ի անկարողությունն՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և աջակցեն Թեհրանի դիրքորոշմանը, որը պնդում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային հղած ուղերձում։
«Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր: Մեր գործողություններն ուղղված են ագրեսոր թշնամիների դեմ, որոնք ոչ մի հարգանք չունեն արաբների կամ իրանցիների նկատմամբ և ոչ էլ կարող են որևէ անվտանգություն ապահովել», - գրել է նա X-ում։
Iran respects the Kingdom of Saudi Arabia and considers it a brotherly nation.
— Seyed Abbas Araghchi (@araghchi) March 30, 2026
Our operations are aimed at enemy aggressors who have no respect for Arabs or Iranians, nor can provide any security. Just look at what we did to their aerial command.
High time to eject U.S. forces. pic.twitter.com/yYNBpebN8i
Այդ առնչությամբ Արաղչին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է Իրանն արել ԱՄՆ-ի «ռազմաօդային հրամանատարության հետ»: Նա գրառմանը կցել է ԱՄՆ օդուժի խոցված ինքնաթիռի նկար։
Արաղչին հավելել է, որ «եկել է ժամանակը հեռացնելու ամերիկյան զորքերը տարածաշրջանից»:
Օրեր առաջ Իրանը հարված էր հասցրել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային։ Հարվածի հետևանքով վիրավորվել էր ամերիկացի 12 զինծառայող, վնասվել էին ամերիկյան լցավորող ինքնաթիռներ, խոցվել էին անօդաչու թռչող սարքեր։ Ոչնչացվել էր նաև Boeing-ի կողմից արտադրված շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ E-3 Sentry ինքնաթիռը։