Ռուսաստան

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին ռուսական գազի մատակարարումների համար

2 րոպեի ընթերցում

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին ռուսական գազի մատակարարումների համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են անցկացրել՝ քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մանրամասներն է հայտնել ՌԴ նախագահի աշխատակազմը։

«Քննարկվել են ռուս-սերբական ռազմավարական գործընկերության արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, նավթի և գազի, ինչպես նաև միջուկային ոլորտներում համագործակցությունը, ռուս-սերբական միջկառավարական առևտրային, տնտեսական, գիտական ​​և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի ապրիլյան նիստի նախապատրաստական ​​աշխատանքները»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Ալեքսանդր Վուչիչը երախտագիտություն է հայտնել ռուսական գազի կայուն մատակարարման շարունակականության համար, որը կարևոր է իր երկրի էներգետիկ անվտանգության պահպանման համար: 

Հաղորդվում է, որ նախագահները մանրամասն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքում հակամարտության ներկա լայնածավալ սրացումը: 

«Սերբիայի նախագահը կիսվել է Բալկաններում ստեղծված իրավիճակի իր գնահատականով: Երկու կողմերն էլ ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիմնարար կարևորությունը Կոսովոյի հարցի լուծման համար, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը՝ համաձայն Դեյթոնի համաձայնագրերի»,-հայտնել է Կրեմլը:

 

 

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում