Հայաստան

ԿԸՀ-ի նախագահը հյուրընկալել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ի նախագահը հյուրընկալել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Պատվիրակները հետաքրքրվել են առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներից»,-հայտնում է ԿԸՀ-ն։

Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրենսդրությունը և հիշեցրել, որ ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար, և պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրությունների կազմակերպման հիմնական գործողությունների առանցքային ժամկետները և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ Արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում