Իրան

Իրանում հայտնել են պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտի վնասման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտնել են պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտի վնասման մասին

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է  պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության վայրեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։

«Վնասված պատմական օբյեկտների թիվը, որը կազմում էր 114, ավելացել է մինչև 131: Դրանք համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության օբյեկտներ են: Դա վկայում է վնասի աճող մասշտաբների և անհապաղ միջամտության ու մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտության մասին», - մեջբերում է հայտարարության տեքստից  Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ Իրանում վնասվել է 64 զբոսաշրջային օբյեկտ, ներառյալ հյուրանոցներ, կենցաղային սպասարկման համալիրներ, զբոսաշրջային ​​գործակալություններ և հասարակական սննդի ձեռնարկություններ 10 նահանգում:

Մշակույթի նախարարությունը նաև հայտարարել է, որ վնասվել է 50  թանգարան, այդ թվում՝ Սաադաբադի պալատական ​​համալիրի 14 թանգարան և յոթ թանգարան, որոնք մտնում են Գոլեստանի պալատական ​​համալիրի կազմի մեջ։

Գոլեստանը Թեհրանի ամենահին պալատական ​​համալիրներից մեկն է: Այն եղել է 18-րդ դարի վերջին Իրանում իշխանության եկած Ղաջարների արքայատոհմի շահերի գահանիստ վայրը: 2013 թվականից այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում