Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին ծառայությունների տրամադրումը կիրականացվեն տուրքերի միջոցով (նեղուցով անցման համար), որոնք նախատեսված են օրինագծով», - մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Մարտի 26-ին Իրանի խորհրդարանի հանրային բարեկարգման հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ռեզայի Քուչին հայտնել էր, որ երկրի խորհրդարանը կընդունի օրենք Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարի գանձման մասին:

Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին և Պակիստանին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանեց՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի 1 ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ Մինչև պատերազմը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 70 ԱՄՆ դոլար, այժմ այն հասել է 116 ԱՄՆ դոլարի։

Հայերեն English Español Français Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը