Ավստրալիայի վարչապետը Թրամփից պարզաբանումներ է ցանկանում Իրանի հետ պատերազմի նպատակների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին մարտի 30-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ավելի մեծ հստակություն է ցանկանում Իրանում շարունակվող պատերազմի նպատակների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ես ցանկանում եմ ավելի մեծ որոշակիություն տեսնել պատերազմի նպատակների հարցում և ցանկանում եմ տեսնել լարվածության թուլացում», - ասել է Ալբանիզին՝ պատասխանելով Թրամփի կողմից պատերազմը վարելու իր տեսակետի մասին հարցին։

Ավստրալիան ինքնաթիռներ է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությանն օգնելու համար վերջինիս խնդրանքից հետո, սակայն բացառել է ռազմածովային ուժերի նավեր ուղարկելը՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանն օգնելու համար։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել