Մերձավոր Արևելքի երկրներում և Հայաստանում ամերիկյան համալսարաններն անցել են օնլայն դասապրոցեսի

3 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գործող ամերիկյան համալսարաններն, անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով դրանց թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները, դասերը կանցկացնեն օնլայն ձևաչափով։ Առցանց դասապրոցեսի է անցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ընդգծել է, որ ուսումնական հաստատության նկատմամբ ուղիղ սպառնալիք չկա։

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», - նշված է հայտարարության մեջ։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ նման հայտարարություններ են տարածել Լիբանանում գործող Բեյրութի ամերիկյան համալսարանը, ինչպես նաև Իրաքում գործող Բաղդադի, Սուլեյմանիայի և Դոհուկի ամերիկյան համալսարանները։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը մարտի 29-ին X-ում տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ Իրանը և նրա աջակցությունը վայելող աշխարհազորայինները «կարող են մտադրվել թիրախավորել» Բաղդադի, Սուլեյմանիայի և Դոհուկի ամերիկյան համալսարաններն՝ այլ համալսարանների հետ միասին, որոնք կապվում են Միացյալ Նահանգների հետ։

Բեյրութի ամերիկյան համալսարանի հայտարարության մեջ նշվում է, որ սա նախազգուշական միջոցառում է, և որ համալսարանին «ուղիղ սպառնալիքի ոչ մի վկայություն չկա»։

Այս նախազգուշացումներից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան համալսարաններին այն բանից հետո, երբ ամերիկա-իսրայելական հարվածները թիրախավորել էին Իրանում երկու համալսարանական համալիր։ 

Հայերեն العربية English Русский 中文

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը