Հայաստան

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. 3 անձ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. 3 անձ ձերբակալվել է

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 3 անձ ձերբակալվել է:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում