Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների, որոնք կարող են տևել մի քանի շաբաթից մինչև երկու ամիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն, Պենտագոնի կողմից քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի կարող համարվել լիարժեք ներխուժում։ Զինվորականների կողմից նախապատրաստվող գործողությունները ներառում են սահմանափակ ռմբակոծություններ՝ հատուկ նշանակության ուժերի և սովորական հետևակի մասնակցությամբ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ափամերձ տարածքներում, ինչպես նաև Խարգ կղզու հնարավոր գրավումը, որը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը The Washington Post-ին ասել է, որ Պենտագոնի նպատակն է պատրաստվել բոլոր արտակարգ իրավիճակներին և «գլխավոր հրամանատարին տալ գործողությունների առավելագույն ազատություն»։ «Սա չի նշանակում, որ նախագահը որոշում է կայացրել [ցամաքային գործողության վերաբերյալ]», - ասել է նա։

Իրանում նախատեսված ցամաքային ներխուժման մասին տեղեկատվությունը մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է խոշոր ամերիկյան լրատվամիջոցներում։ Նման ծրագրեր պաշտոնապես չեն հայտարարվել։ Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչ մի տեղ զորք չի ուղարկելու»։

Իրանում հնարավոր ցամաքային գործողությունը չի արժանանում ամերիկացիների հավանությանը։ Associated Press-ի վերջերս անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 62%-ը դեմ է արտահայտվել Իրանում ցամաքային զորքերի կիրառմանը, մինչդեռ միայն 12%-ն է աջակցել նման ծրագրերին։

 

 

 

Հայերեն Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին