Կայացել է Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում ներկայացվել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները: Կողմերը հանգամանալից քննարկումներ են ունեցել առևտրատնտեսական, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական և մշակութային ոլորտներին առնչվող առանցքային հարցերի շուրջ: Կառուցողական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ համագործակցային ծրագրերի իրականացման և ոլորտային համագործակցության ընդլայնման միտումով:

Երկուստեք վերահաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև փոխշահավետ համագործակցության ներուժի լիարժեք բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգն ու անդրանիկ նիստի արձանագրությունը:

Նույն օրը արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային քննարկում է ունեցել արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ:  Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների դրական ընթացքը, կարևորվել է քաղաքական երկխոսության կայուն շարունակականությունը, համատեղ ջանքերով ոլորտային համագործակցության զարգացումն ու միջմարդկային կապերի հետագա խթանումը: Նախարարի տեղակալ Կոստանյանը բարձր է գնահատել «Hungary Helps» ծրագրով Հայաստանին տրամադրվող թիրախային աջակցությունը:

Հայերեն

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը