Մարտի 30-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 մարտ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ՀՀ արդարադատության նախարարությունն իրականացնում է «Պետական ռեգիստրի գործակալության նոր համակարգի հնարավորություններն ու գործառույթները» թեմայով միջոցառում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը և Համաշխարհային բանկ գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեն: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային հարթակը (e-register.moj.am) գործարկվել է 2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ապահովելով իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերի առցանց գրանցման հնարավորություն։ Համակարգի հիմնական գործառույթներն ամբողջությամբ ներդրված են և գործարկումից ի վեր գտնվում են շահագործման մեջ։ ՀՀ ԱՆ, +374 93 13 59 20:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը. ռիսկեր՝ ընտրություններից առաջ» թեմայով։ Բանախոսներ՝ հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյան, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյան: Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան  հարթակներում։ 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը