Իրավունք

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել  վարչական հսկողությունը  և բացակայելու արգելքը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել  վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քննչական կոմիտեն դատարանին միջնորդել էր Միքայել Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։

Միքայել Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում