Մարտի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մարտ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Ծաղկաձորում «Հայաստանում խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվության հասանելիության խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ կազմակերպվում է «Լրատվամիջոցների դերը ընտրությունների ընթացքում» թեմայով երկօրյա աշխատաժողով: Բացում և ողջույնի խոսքեր՝ Եվրոպայի խորհրդի ավագ ծրագրի պատասխանատու Նաիրա Մելիքսեթյան, ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան:

Ժամը 20:30-ին Հանրապետության հրապարակում WWF Հայաստանը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կանցկացնի հատուկ բացօթյա միջոցառում՝ նվիրված «Երկրի Ժամ» շարժման 20-ամյա հոբելյանին։ Այս տարի Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի տարբեր համայնքներ, կմիանան «Երկրի Ժամ» շարժմանը՝ մեկ անջատելով ոչ հիմնարար լուսավորությունը, իսկ Հանրապետության հրապարակում հազարավոր մոմերի ներքո կկայանա յուրահատուկ երաժշտական ելույթ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը: 2026թ. փառատոնին մասնակցելու համար Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 96 հայտ: Փառատոնին մասնակցելու համար ներկայացվել են նախագծեր 5 անվանակարգերում: ԿԳՄՍՆ:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի1) կներկայացվի Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը և կբացվի Մխիթարյան Միաբանությանը նվիրված ցուցադրություն։ Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի, Կենտորանական բանկի և Հայաստանի Մխիթարյան Միաբանության հետ համագործակցությամբ: +374-77-611-560:

Ժամը 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնի պաշտոնական բացումը: 

Սպորտ

Ժամը 11:00-ից Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կկայանա Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների առաջնություն. ժամը 11:00-ից եզրափակիչներ:

Ժամը 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում կկայանա Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը: Մարզումը՝ ժամը 16:30-ին: Մարզումների առաջին 15 րոպեն բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Ժամը 17:30-ին «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և խաղացողներից մեկի նախախաղային ասուլիսը։ Ազգային ընտրանու մարզումը կմեկնարկի ժամը 18:00-ին: Մարզումների առաջին 15 րոպեն բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։ 

Հայերեն Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը