Մոսկվայում համարում են, որ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողության տակ վերցնել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել աշխարհի էներգետիկ ենթակառուցվածքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, որ ԱՄՆ-ն ձգտում է իր վերահսկության տակ վերցնել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները, ակնհայտ է», - մարտի 27-ին Պեսկովն ասել է լրագրողներին։

Այսպես է նա պատասխանել խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարները վերցնելու ԱՄՆ-ի ցանկության հետ:

Պեսկովը հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսքերը» վերահսկվում էին միջազգային ընկերության կողմից՝ «արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ, որոնցից շատերը դուրս են եկել»։

«Այս խողովակների նկատմամբ սեփականությունը պահպանվում է։ Դրանք պատկանում են մեր ընկերությանը՝ «Գազպրոմ»-ին։ Պատժամիջոցների պատճառով, որոնք մենք անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, իհարկե, իրավական առումով, իրադրությունը բարդ է։ Գլխավորն այն է, որ դրանք չեն աշխատում», - ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում և ցանկանում է «իրեն վերցնել» «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով