44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հրապարակվել քաղաքական հայեցողությամբ, դա իրավական հարց է. Արթուր Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել-չհրապարակելու հարցը բացառապես իրավական բնույթ ունի և չի կարող լուծվել քաղաքական հայեցողությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

«Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ»,-ասաց նա։  

Պատգամավորը հիշեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ իշխանությունները բազմիցս դիրքորոշում են հայտնել։

Անդրադառնալով անհայտ կորածների հարազատների հետ աշխատանքին՝ Հովհաննիսյանը նշեց, որ նրանց հետ իրականացվում է պարբերական շփում։

«Ինչ վերաբերում է անհայտ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ պարբերական աշխատանք ենք իրականացնում, և այս իմաստով, ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից նրանց նկատմամբ հոգատարության իմաստով նաև»,- ընդգծեց նա։

Անհայտ կորածների մի խումբ հարազատներ օրերս Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, սակայն այն չեն կարող հրապարակել, քանի որ դրանում կան գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Սիմոնյանը նշել էր, որ դրան կարող են ծանոթանալ ցանկացող բոլոր պատգամավորները։ 

Հայերեն

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը