«Պատիվ ունեմ»-ը սատարելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջին․ Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը հիմնավոր է համարում անհայտ կորածների հարազատների պահանջը՝ հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Աբրահամյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը պատրաստ է սատարել այդ նախաձեռնությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Աբրահամյանը նշեց, որ անհայտ կորածների ծնողները, ընտանիքի անդամներն ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրացնում են զեկույցի հանրայնացման հարցը։

«Գլխավոր պահանջը հետևյալն է․ մարդիկ պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- նշեց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմից հետո իշխանությունները խոստացել էին զեկույցի միջոցով ներկայացնել պատերազմի հանգամանքները, պատասխանատուներին և տարբեր դրվագների գնահատականները, այդ թվում՝ կապված զոհերի, գերիների և անհետ կորածների հետ։ 

Նրա խոսքով՝ թեև զեկույցը պատրաստվել է, սակայն ներկայում այն ունի արխիվացված կարգավիճակ, իսկ դրա իրավական կարգավիճակի շուրջ նույնիսկ իշխանության ներսում կան հակասություններ։

Աբրահամյանը նաև ընդգծեց, որ իրենց խմբակցությունը սկզբից կասկածներ է ունեցել հանձնաժողովի օբյեկտիվության վերաբերյալ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում պատասխանատվություն կրող պաշտոնյաները չեն կարող ապահովել լիարժեք անաչառ քննություն։

Պատգամավորը հայտնեց, որ ծանոթացել է զեկույցին, սակայն դրա բովանդակությունը գաղտնի է և չի կարող ամբողջությամբ հրապարակվել։

«Յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումը, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց, ըստ էության, իշխանությունները իրենց խոստումը չեն կատարել»,- նշեց նա։

Աբրահամյանը վերահաստատեց, որ իրենց խմբակցությունը կաջակցի զեկույցի հրապարակման պահանջին։

«Մեր խմբակցության մոտեցումը այս մասով շատ հստակ է․ մենք օբյեկտիվ ենք համարում այդ պահանջը և հնարավորությունների չափով սատարելու ենք այդ նախաձեռնության արդարացի հանգուցալուծմանը»,- եզրափակեց պատգամավորը։

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ