Տնտեսություն

Երևանը դիմել է Թբիլիսիին Վրաստանի տարածքով անցնող գազատարի մի հատվածի տեղափոխման հարցով

1 րոպեի ընթերցում

Երևանը դիմել է Թբիլիսիին Վրաստանի տարածքով անցնող գազատարի մի հատվածի տեղափոխման հարցով

Հայաստանի Հանրապետության խնդրանքով՝ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։    

Նշվում է, որ այս մասին համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 1990-ականներին։

«Հիմնվելով այն փաստի վրա, որ այս հատվածում անհնար է պահպանել նվազագույն անվտանգության չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար», - նշված է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի Հայաստանի կողմից կառուցված նոր հատվածին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում