Իրավունք

Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք հասցնելու դեպքի  առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է. նա նույնպես վարժական հավաքների մասնակից է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավդալյանը:

Նա հավելել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ երեք պահեստազորայիններ դանակահարվել են և տեղափոխվել հոսպիտալ։ ՊՆ-ից լրատվամիջոցին հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում