Մարտի 27-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 մարտ,  2026          

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Առնո Բաբաջանյան hամերգասրահում կմեկնարկի «MindX» միջազգային կրթական համաժողովը. վերաիմաստավորելով կրթությունը հանուն Հայաստանի ապագայի: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի ավագ տնտեսագետ Ռենատա Լեմոս, ՏՀԶԿ (OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն Անդրեաս Շլայխեր, Teach For All-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավար, ավագ առաջնորդ Անդրեա Պաստորելլի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր Մարի Լու Փափազյան:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի, Պատմության ինստիտուտի տնօրեն, հումանիտար ուղղվածությամբ նախագծերի գնահատող հանձնաժողովի անդամ Համո Սուքիասյանի ասուլիսը։ Թեմա. «Հայկական համադպրոցական գիտության փառատոն». մեկնարկում է եզրափակիչ փուլը:

Ժամը 14:00-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում («Էսպերանտո» սրճարանի տարածքում) տեղի կունենա «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը։ Միջոցառման ընթացքում ավիաընկերության ղեկավար կազմը կներկայացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բազայից իրականացվող երթուղային ցանցը, ինչպես նաև՝ ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը։ Բանախոսներ՝ «Wizz Air» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալին, «Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Վերա Ջարդան: Մեկնաբանություններով հանդես կգան՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի

նախագահ Լուսինե Գևորգյանը: Բանախոսների ելույթներին կհաջորդի

հարցուպատասխան և նեթվորքինգի հնարավորություն։ Միջոցառման ժամանակ

կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ գրասենյակում (Փ.Բուզանդի 1/3, 2-րդ հարկ) ՀԴԿ նախագահությունը և «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հանդես են գալիս համատեղ նախաձեռնությամբ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերին ներկայացնում ենք առաջարկ՝ ստորագրելու երեք կետից բաղկացած համատեղ հուշագիր։ Մանրամասները՝ ասուլիսի ընթացքում։ (+37410) 52 52 73:

 Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի մամուլի ասուլիսը՝ «Գրքի դիվանագիտության արդյունավետությունը միջպետական հարաբերություններում» թեմայով։ Նավոյանը կպատմի «Դիալոգ» ՀԿ-ի «գրքային դիվանագիտություն» ծրագրի մասին, որի շրջանակներում արդեն հրատարակվել և տպագրության են պատրաստվում ռուս և հայ հեղինակների ու քաղաքագետների աշխատանքները, եզակի նախագծի՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ժողովածուի 25 հատորի մասին, որի առաջին հատորն արդեն լույս է տեսել:

Մշակույթ

Ժամը 17:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի պող.7/ այս տարի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում թանգարանը կներկայացնի Գևորգ Ջորջ Քասսաբյանի «Գորգ, վիշապ, սունկ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Գևորգ Ջորջ Քասսաբյանի «Գորգ, վիշապ, սունկ» նախագիծը ուսումնասիրում է բնության մեջ գործող անտեսանելի փոխկապակցվածության սկզբունքը։ Սնկերը ներկայացվում են որպես ստորգետնյա միցելիումի ցանցի մակերեսային դրսևորումներ։ Սունկը նաև վերածննդի խորհրդանիշ է, քանի որ այն աճում է քայքայումից և վերափոխվում է մահացած նյութից նոր կյանքի։ Վիշապները խորհրդանշում են տարերային էներգիա, շարժում և փոխակերպման դինամիկ ուժ։ +374 10539637:

Ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում տեղի կունենա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան