Խուզարկություններ Երևանի շուրջ 20 հասցեներում. թիրախում քրեական ենթամշակույթ կրող անձինք են

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկություններ են իրականացնում Երևանի շուրջ 20 հասցեներում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշեց, որ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ: 

«Արմենպրես»-ի տեղեկություններով իրավապահների թիրախում քրեական ենթամշակույթ կրող անձինք են։

Հայերեն English