«Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել. ԹԱՐՄԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել «Կանազ» մշակույթի տանը։

Այս մասին դեպքի վայրից տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հավելելով, որ հրդեհն ընդգրկում է գրեթե ամբողջ շենքը։

Տեղում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայության 8 հրշեջ մեքենա, ինչպես նաև  ոստիկաններ։

Ինչպես նշեց թղթակիցը՝ քիչ առաջ մշակույթի տան հարակից շենքից բնակիչների տարհանում է սկսվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Երևանի «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը, հրշեջների աշխատանքի արդյունքում՝ համեմատաբար հանդարտվել է։

Այս մասին դեպքի վայրից տեղեկացրել է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ մանրամասնելով, որ Փրկարար ծառայության հրշեջներին հաջողվել է մուտք գործել շինություն և հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնել նաև ներսում։

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ հրդեհը լոկալիզացվել է, իսկ շենքի ներսում, առանձին օջախների մարման ուղղությամբ, հրշեջներն աշխատանքը շարունակում են։   

Շրջակայքում շարունակվում է շտապօգնության մեքենաների և համապատասխան մյուս ստորաբաժանումների հերթապահությունը։

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ նախնական տվյալներով տուժածներ չկան։

 

 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն