Մարտի 26-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:00-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում (Աբովյան 14) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյան։ Բանախոսները կանդրադառնան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարվա միջոցառումներին, ապրիլի 14-ին կայանալիք աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին: ԿԳՄՍՆ:

Ժամը 18:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կկայանա «Մեծամոր. ոսկի. արվեստ եւ առեղծված» ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը: Կցուցադրվեն Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն: Ցուցադրությունը նոր լույսի ներքո կբացահայտի Մեծամոր հնավայրից 1960-2020-ական թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին: Ցուցադրության նյութերը վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. III դարին: Ներկա կլինի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Գրետա Մակունց, +374-77-611-560:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան