Իրան

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանը Միացյալ Նահանգների հետ կբանակցի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը «դադարի Իրանի ժողովրդի դեմ գործողություններ մտածել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականոն հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին և վերջին խոսքը եղել է և կլինի հետևյալը՝ մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ո՛չ հիմա, ո՛չ երբեք», - Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, թե Վաշինգտոնը Թեհրանին 15 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման համար։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում