Իրան

Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին

Լիբանանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեյրութում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ դիվանագետը պետք է մինչև շաբաթվա վերջը լքի երկիրը։

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։

Իրանի և Լիբանանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ընթացող պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր իրանական ինքնաթիռներին արգելվել է վայրէջքը Լիբանանում, երկրի որոշ բարձրաստիճան ղեկավարներ քննադատել են Թեհրանի դերը երկրում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում