Ադրբեջան

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Թուրքմենստանի և այլ երկրների իր գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Թուրքմենստանի և այլ երկրների իր գործընկերների հետ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Ռաշիդ Մերեդովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների շարունակման ֆոնին։

Ըստ գործակալության՝ Արաղչին նաև ընդգծել է, թե ինչ անվտանգային և բնապահպանական հետևանքներ կարող են ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Կասպից ծովին հարող նահանգների վրա։

Նա շեշտել է պատասխանատու դիրքորոշման, այդ հարձակումների դատապարտման և դրանց հետևանքներին հակազդելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մարտի 23-ից ի վեր Արաղչին շփումներ է ունեցել նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Օմանի, Պակիստանի, Հարավային Կորեայի իր պաշտոնակիցների հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում