Իրան

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը վաղ առավոտյան հարված է հասցրել Բեյրութից 10 կմ հեռավորության վրա գտնվող Բշամուն քաղաքի բնակելի շենքին, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 5 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Հարվածի ենթարկված շենքում հրդեհ է բռնկվել։

Բացի այդ, Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին՝ թիրախավորելով Amana ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։

Նշվում է, որ մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելը հարվածներ է հասցրել Amana-ի լցակայաններին՝ պնդելով, որ ընկերությունը խմբավորման «տնտեսական ենթակառուցվածքի» մաս է կազմում։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո լիբանանյան «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելին։ Վերջինս էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանանում՝ ավելի քան 1000 մարդու կյանք խլելով, 1 միլիոն մարդու տեղահանման պատճառ դառնալով։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների։ Նա նաև խոստացել է, որ «Հեզբոլլահ» շարժումը կզինաթափվի։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում