Մարտի 24-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Մարդու իրավունքները փակ հաստատություններում. առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյան։

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունում ներկայացված է 2025 թվականին Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված բացառիկ քառանիստ կոթողը, որը թվագրվում է 5-7-րդ դարերով։ Քառանիստ կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են։ Կոթողի հետախուզական պեղումներն իրականացվել են 2025 թվականի նոյեմբերին՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից։ Պեղումներից հետո կոթողը տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան և վերականգնման աշխատանքներից հետո համալրել թանգարանի հավաքածուն։ +374 43 54 51 79:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան