Իրան

ՌԴ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է «Բուշեր» ատոմակայանին ուղղված նոր հարվածների հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է «Բուշեր» ատոմակայանին ուղղված նոր հարվածների հետևանքների մասին

Իրանի «Բուշեր» ատոմակայանին հարվածները շարունակելը մեծ սպառնալիք կդառնա անվտանգության համար. համապատասխան ազդակները փոխանցվում են ամերիկյան կողմին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Լիխաչովն արդեն բազմիցս շատ մտահոգիչ հայտարարություններ է արել այն հարվածների կապակցությամբ, որոնք արդեն հասցվել են։ Եվ, իհարկե, դա իրենից շատ մեծ սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար, եթե այս միտումը շարունակվի։ Իհարկե, համապատասխան ազդակները փոխանցվում են ամերիկյան կողմին։ Մենք միջուկային օբյեկտներին հարվածները համարում ենք պոտենցիալ առումով չափազանց վտանգավոր և նույնիսկ հղի հնարավոր անդառնալի հետևանքներով», - ասել է նա։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ ռուսական կողմն, «այս հարցում չափազանց պատասխանատու դիրք գրավելով, բազմիցս հայտարարել է իր մտահոգությունների մասին»։

Պեսկովը հիշեցրել է, որ «Բուշեր» ատոմակայանը գտնվում է ՄԱԿ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։

«Ռուսաստանը մշտական ​​երկխոսության մեջ է ԱԷՄԳ-ի հետ», - ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում