Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. վնասը վերականգնվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2025 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված հավելվածի ցանկի մեջ չներառված, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերոնշյալի հետևանքով պետությանը պատճառվել է 3 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

«Այնուհետև, Գ.Զ.-ն և Ա.Զ.-ն գնալով որսված կենդանու ուղղությամբ՝ հայտնաբերել են այն և տեղափոխել ձորամիջյան առվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են, դրել պոլիէթիլենային տոպրակներում, տեղափոխել ու տեղավորել են ավտոմեքենայի մեջ և շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ, սակայն վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենա և կասկածելով, որ դրանում հնարավոր է լինեն ոստիկանության ծառայողներ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից ու նետել աննկատ վայր»,– նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ն.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի որսը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Գ.Զ.-ի և Ա.Զ.-ի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք