Հայաստան

Ադրբեջանում անազատության մեջ գտնվողների վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում անազատության մեջ գտնվողների վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում․ Փաշինյան

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց Հրազդանում անհայտ կորած զինվորի ծնողի հետ զրույցում։

«Անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի, որովհետև պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորություն է տալիս։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որը եթե չլիներ, չէին վերադառնալու։ Եթե թշնամանքը շարունակվում է, խորանում է, ինչու՞ պետք է վերադարձնեն․ կամ փոխանակում է եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ, որ խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ՝ նպաստում։ Մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անել»,-պարզաբանեց վարչապետը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և նրանց վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում