Իրան

Իրանը հայտնել է իսրայելական F-16 կործանիչի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է իսրայելական F-16 կործանիչի ոչնչացման մասին

Իրանի ՀՕՊ ուժերը կենտրոնական Իրանի երկնքում իսրայելական F-16 կործանիչ են խոցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Ըստ նրանց տվյալների, որոնք մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը, կործանիչը ոչնչացվել է երեկ գիշերը։ Այդ կործանիչը երրորդն է, որը խոցվել է ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում