Հայաստան

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան մահացել է

1 րոպեի ընթերցում

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան, որը մի քանի օր առաջ էր հոսպիտալացվել և ծանր վիճակում էր, մահացել է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են «Արաբկիր» բժշկական կենտրոնից։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել էր, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում