Հայաստան

Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ինքնության, կրոնի, լեզվի, մշակույթի պահպանման իրավունքների երաշխավորումը. ՄԻՊ-ը Նավրոզի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում քրդական համայնքին

2 րոպեի ընթերցում

Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ինքնության, կրոնի, լեզվի, մշակույթի պահպանման իրավունքների երաշխավորումը. ՄԻՊ-ը Նավրոզի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում քրդական համայնքին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ քրդական Նոր տարվա առթիվ։

Թող այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը, վերածնունդն ու նոր կյանքի սկիզբը, ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։

Թող այս տոնն ու վերջինիս խորհուրդը նպաստեն մեր հասարակությունում համերաշխության, բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանը։

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց, այդ թվում` Հայաստանում ապրող քրդերի` ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Բազմիցս եմ նշել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։

Այդ համատեքստում հատկապես կարևորում եմ բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման, ներառականության երաշխավորման և լիարժեք իրավահավասար միջավայր ձևավորելու նպատակով:

Շնորհավոր Նավրոզ»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում