Իրան

Շվեյցարիան դադարեցրել է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան դադարեցրել է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով

Շվեյցարիան դադարեցրել է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի դեմ հակամարտության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Այս որոշումը Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարություն) բացատրել է երկրի չեզոքության սկզբունքի կիրառմամբ։

«Ռազմական տեխնիկայի արտահանումն այն երկրներ, որոնք մասնակցում են Իրանի հետ միջազգային զինված հակամարտությանը, չի կարող թույլատրվել հակամարտության ժամանակ», - ասվում է մամուլի տեղեկագրում։

Փաստաթղթում նշվում է, որ «ռազմական տեխնիկայի արտահանումն ԱՄՆ ներկայում չի կարող թույլատրվել»։

«Գործող լիցենզիաները և մյուս ապրանքների արտահանումն այժմ կանոնավոր կերպով վերանայվելու են փորձագետների միջգերատեսչական ​​խմբի կողմից, մասնավորապես, չեզոքության սկզբունքին դրանց համապատասխանության տեսակետից», - նշվում է փաստաթղթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում