Մարտի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 13:00-ին Ալեքսանդր հյուրանոցի «Դվին» դահլիճում (հասցե՝ Աբովյան փող., 3/4 շենք) տեղի կունենա «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության միջոցառումը՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ։ 

Միջոցառման ընթացքում հայտնի կդառնա ՀՀ ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը, կներկայացվեն նախընտրական ծրագրի հիմնադրույթները։

Միջոցառման ավարտին լրատվամիջոցները հնարավորություն կունենան հարցուպատասխանի ձեւաչափով շփվելու կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների, այդ թվում՝ կուսակցության նախագահ Հայկ Մարությանի հետ։

ժամը 11:00-ին «Անգա» հյուրանոցում (Երվանդ Քոչար փողոց, 35, Երևան) տեղի կունենա «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման միջազգային համաժողովը։

ժամը 11։00-ին Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) տեղի կունենա Global Mentoring Walk (Գլոբալ մենթորական զբոսանք) միջոցառումը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Կանանց միջազգային օրվա շրջանակում 19 տարի 60 երկրում կազմակերպվում է  Global Mentoring Walk-ը (GMW)։ Այն սկիզբ է առել ԱՄՆ-ում որպես առաջնորդության փորձի փոխանցման համաշխարհային հարթակ, որը միավորում է կայացած առաջնորդներին և նպատակասլաց երիտասարդ մասնագետներին մենթորական զբոսանքի շուրջ։

Global Mentoring Walk Հայաստանին միացել են իրենց ոլորտներում կայացած ու փոփոխություն բերող 19 մենթոր և 38 մենթի։ Մենթորների թվում են՝ Աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակի տնօրեն Դեյգն Վելընթայնը, Armenia Tree Project-ի Ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և այլոք։

Բացման արարողությունից հետո մենթորների և մենթիների զբոսանքը կմեկնարկի Կինոյի տանից՝ ներառելով հետևյալ երթուղին՝ Վերնիսաժ - Հանրապետության Հրապարակ - Հյուսիսային պողոտա -  Օպերա – Կասկադ։ Զբոսանքի ընթացքում մասնակիցները կունենան բաց, ազնիվ խոսակցություն՝ բարդ որոշումների, կարերիայի, զարգացման ուղիների ու առաջնորդության իրական ջանքերի մասին։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

Հայերեն Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը