Հայաստան

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն մարտի 19-ին ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մարդու իրավունքների գրասենյակից։

«Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ Դավիթ Դավթյանի իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված ջանքերի համար:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս իր աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում