Մարտի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

ժամը 11:00-ին 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ։

ժամը 13:30-ին 334 դահլիճում կկայանան Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:

Պետական կառույցներ

ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ԲՏԱՆ կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանի և  Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանի ասուլիսը։

ԹԵՄԱ.- Հեռահաղորդակցության շաբաթ 2026

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 77258535

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։00-ին Իսակով 11 հասցեում տեղի կունենա «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական 10 առաջարկների ներկայացումը։

Լրագրողների մուտքն ազատ է։

Մշակույթ

ժամը 18:00-ին «ՀայԱրտ» Կենտրոնում տեղի կունենա «The Echo։ Հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Հայ և ավստրիացի արվեստագետներից բացի ներկա կգտնվեն նաև Թբիլիսիում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ռոբերտ Գերշները, «Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող և իրականացնող Մանֆրեդ Էգգերը, «Xylon Austria» միավորման նախագահ Քրիստին Քերցը, ինչպես նաև «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը։

Ցուցահանդեսին կներկայացվեն 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, ներառյալ՝ գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն։

«The Echo» հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսի շրջանակում, մարտի 21-ին ժամը 15։00-ին, «ՀայԱրտ» Կենտրոնում կկայանա նաև արվեստագետների հետ հանդիպում (Artist Talk)։ «Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող Մանֆրեդ Էգգերը հանդես կգա «Ժամանակակից արվեստն Ավստրիայում» զեկույցով, որից հետո ավստրիացի արվեստագետները կկիսվեն իրենց փորձառությամբ, ապա կկայանա հարց ու պատասխան։

Մամուլի ակումբներ

ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ՝ «Իրանում պատերազմի պատճառով ԵԱՏՄ երկրներին սպառնո՞ւմ է սննդամթերքի դեֆիցիտ» թեմայով։

Հորմուզի նեղուցի փակումը շատ երկրների կանգնեցնում է ոչ միայն վառելիքային, այլև պարենային ճգնաժամի վտանգի առաջ։ Ստեղծված իրավիճակը կհանգեցնի պարենամթերքի համաշխարհային գների կտրուկ աճի։

Արդյոք թանկացումն ու սննդամթերքի դեֆիցիտը սպառնում են նաև ԵԱՏՄ երկրներին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ թեման կքննարկվի տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ կառավարության ագրարային դեպարտամենտի նախկին պետ Լեոնիդ Խոլոդի հետ։ 

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։

Հայերեն Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026